Արցախ-Հայաստան ճանապարհ փակողը հիմա «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախ․ Արտակ Բեգլարյանի բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ,  նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ադրբեջանական կեղծիքի ապացույցներ է հրապարակել։

Նա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը.

Այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։

Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները։

Ինչպե՞ս կարող է հանցագործը դառնալ իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող»։




Լրահոս