ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր վարժական հավաքներ կլինեն․ կառավարությունը որոշում կայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ տեղի կունենան պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Տեղեկացանք, որ վարժական հավաքներին ներգրավելու են մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով։

Ընդ որում, այդ ընթացքում ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավելու են մինչև 152 միավոր տրանսպորտային միջոց։

Հավելենք, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Մանրամասները՝ -ի տեսանյութում




Լրահոս