![](https://armlur.am/wp-content/uploads/2023/09/65314882_0_0_1280_721_1920x0_80_0_0_53eb1b0b36ce6b848b509440ae6ea67e.jpg)
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին։ Նա մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով։
Նա հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները պետք է հետևեն իրենց դաշնակիցների հետ զորավարժությունների պրակտիկային։ «Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք ելնել նրանից, որ անհրաժեշտ է դաշնակցային ոգով հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային»,- ասել է նա՝։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը: