Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին, ժամը 06.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և Արմավիրի բաժին տեղափոխվել 2001 թ. ծնված Խդր Ն.-ն, որը ապրիլի 12-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` բացակայելու արգելք: