Սեպտեմբերի 8-ին` ժամը 00։04 -ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Պռոշյան Սիթի» խանութի մոտակայքում, Kia մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած Mercedes-Benz մակնիշի բեռնատարին. Kia մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ ուղևոր Օ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները դուրս են բերել Օ․ Հ․-ի դին, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, փակել Kia մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ