Մի քանի օր պայքարելուց հետո Pella -ն խորտակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Pella լաստանավը, որի վրա նոյեմբերի 3–ին հրդեհ էր տեղի ունեցել,  խորտակվել է,- հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը: Լաստանավը Հորդանանի ափերից 9 կմ հեռավարության վրա խորտակվել է այն ժամանակ, երբ փորձել էին այն բուքսիրով քաշել։Լաստանավի սեփականատեր Arab Bridge Maritime ընկերության գլխավոր տնօրենը հավաստիացրել է, որ խորտակված լաստավը վտանգ չի ներկայացնելու եւ չի սպառնալու այդ շրջանում նավագնացությանը:Հիշեցնենք, որ Հորդանանից Եգիպտոս ուղեւորվող ուղեւորատար լաստանավի վրա (Կարմիր ծովում՝ Եգիպտոսի ափերին) նոյեմբերի 3–ին հրդեհ էր բռնկվել։ Նավի վրա գտնվող բոլոր մարդիկ տարհանվել էին, 1230 ուղեւորներից միայն մեկն էր զոհվել. հրդեհի ժամանակ նա այրվող նավից ծովի մեջ էր նետվել։
 




Լրահոս