«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչը 2 օր առաջ մասնագիտական պարտականությունները կատարելիս հարձակման է ենթարկվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և շտաբի աշխատակիցներ կողմից:
ArmLur.am-ի հետ զրույցում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանը պատմում է, որ իշխող ուժի համակիրները թույլ չեն տվել, որ դիտորդը մոտենա շտաբին, վերցրել է նրա բեյջը ու հետ չի վերադարձրել:
Ինչպես Մարիամ Հովեյանը փոխանցեց՝ այս պահին ոստիկանությունը ուսումնադսիրում է միջադեպը:
Քրիստինա Մուշեղյան