ՖՈՏՈ․ Կենտրոնում քանդել և չեն վերանորոգում շենքի բակը․ թաղապետը շրջեց ու գնաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան 22 Ա հասցեում 2-3 շաբաթ է՝ բակը քանդված վիճակում է։ Սկզբում 2 շաբաթից ավել ջուր չկար, հետո ջրի ավելորդ կորստի պատճառով քանդեցին բակը ծայրից ծայր, փոխեցին խողովակները և թողեցին այս վիճակում։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը եկավ, շրջեց, ըստ իրեն ծանոթացավ աշխատանքներին։

ArmLur.am-ը, բաց չթողելով հնարավորությունը, փորձեց Ղուկասյանից ճշտել մի քանի հարցերի պատասխաններ, սակայն նա խուսափեց որևէ պատասխան տալ։ Հենց այդ օրվանից հետո դադարեցվեցին աշխատանքները։ Veolia ջուրը անհետ կորել է, իսկ մինչ այդ նոր մեքենաներով ջանասիրաբար փորվում էին նոր արված ասֆալտը։

Էմմա Միքայելյան




Լրահոս