«Սեւ ցուցակում» հայտնվածների վրա դոսիեներ կան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փոփոխություններ կանի։ «Սեւ ցուցակում» հայտնվածների վրա դոսիեներ կան։ «Հեռացողներից» մեկը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն է, ում ոտքի տակ քանդում է ԱԺ աշխատանքի եւ սոցհարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը` «կաթացնելով» Փաշինյանի ականջին։

Խոսվում է, որ վատնումներ են հայտնաբերել մասնավորապես բազմազավակ ընտանիքներին հիպոթեքային վարկի գծով մարումների հարցում, ինչպես նաեւ՝ «Հույսի ավան» ծրագրում, որը սոցիալապես անապահով խավի համար նախատեսված նախագիծ է: Այստեղ հանցագործ միջավայր է ձեւավորվել, ինչի մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւ ինչը փորձել է կոծկել նախարարը` ինչ-որ անձանց հետ գործարքների գնալով։

Նախարարի դեմ կոմպրոմատների հավաքմանն ակտիվորեն մասնակցող Հերիքնազ Տիգրանյանը, ով ժամանակին աշխատել է նախարարության տեսչությունում, հույս ունի, որ ինքն է նշանակվելու Մկրտչյանի փոխարեն, եւ սորոսական որոշ շրջանակների աջակցությունը վայելող տիկինն ուղղակի ինքնառաջադրվել է։ Հեռացողների մեջ է նաեւ Փաշինյանի սանիկը՝ նախկին վարորդ-օգնականը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ում էլ բացահայտել են ձկնաբույծների ու խեցգետնագործների հետ կոռուպցիոն կապերի մեջ:

2019-20 թվականներին այս բացահայտումներին կհաջորդեին քրեական աղմկոտ գործեր եւ բացահայտ պայքար կոռուպցիայի դեմ, բայց հիմա Փաշինյանը հակված է լուռումունջ ազատել թիմակիցներին, որ սեւ բիծ չմնա իր եւ «Քաղպայմանագիր» կուսակցության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս