Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել G20-ի մի քանի ղեկավարների կատարել Ռուսաստանի պայմանները՝ հացահատիկի գործարքը վերականգնելու համար։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։
Թուրքիայի ղեկավարը նման նախաձեռնություն է ներկայացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ փակ հանդիպումներում։
Մասնավորապես, Անկարան համաշխարհային առաջնորդներին խնդրում է ապահովագրել լոնդոնյան Lloyd’s-ի կողմից ռուսական գյուղատնտեսական ապրանքների մատակարարումները և Մոսկվան միացնել SWIFT վճարային միջազգային համակարգին։