ԵՄ-ն չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության դիվանագիտական ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել և կրկին վերահաստատել, որ չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակները, որոնց պայմաններում տեղի են ունեցել Արցախի նախագահական ընտրությունները:

«Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել փաստացի ղեկավարության շուրջ, որն ունակ է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքներին միտված քննարկումներին: ԵՄ-ն հավատարիմ է այս գործընթացին աջակցելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս