Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օգոստոսի 24-ից առ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է խոզանների այրման վերաբերյալ 70 ահազանգ։
Տեսչական մարմնում բոլոր դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում ինքնությունը պարզված իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000 – 300.000 ՀՀ դրամի չափով:
Հիշեցնենք, որ խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրումը նպաստում է հողի որակական հատկությունների կորստին, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացմանն ու ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի աղտոտմանը։
ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ: