Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի կայցելի Ռուսաստան։ Այս տեղեկությունը հաստատել են Կրեմլից։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Կիմ Չեն Ընն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 11-ին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուաստան նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հանդիպումը Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում չի նախատեսվում։