Հմայակ Հովհաննիսյանն ընկճախտի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տևական ժամանակ է, ինչ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ընկճված վիճակում է ու գրեթե ոչ մեկի հետ չի շփվում: Պատճառն այն է, որ հիդրոէներգանախագիծ ինստիտուտի շենքում տեղակայված քաղաքագետների միության գործունեությանը խոչընդոտում են: Շենքի հիմնական մուտքը Քաղաքագետների միության մուտքից տարանջատող պատը, որը 10 տարի առաջ կառուցվել էր ինստիտուտի տնօրենի նախագծով, իսկ հիմա առանց շինթույլտվության քանդվում է:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Հմայակ Հովհաննիսյանից, սակայն վերջինս շատ անտրամադիր էր ու կտրականպես հրաժարվեց, որեւէ բան ասել, նշելով, թե ինքը որոշել է որեւէ լրատվամիջոցի հետ չխոսել:

Հիշեցնենք նաեւ, որ որոշ ժամանակ առաջ Հմայակ Հովհաննիսյանն այս հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն մինչեւ այսօր դիմումը մնացել է անպատասխան:




Լրահոս