Սոցիալական ցանցերում այսօր օգտատերերի կողմից շրջանառվում է տեղեկություն, թե ոստիկանությունն ուղեփակոցներ է դրել Երևան մտնող ճանապարհներին։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ից 15-ը Հայաստանի տարածքում անցկացվում է “Կանալ-խափանում” միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի համակարգման շտաբը գտնվում է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում: Նախատեսված է` ՀԱՊԿ պատասխանատվության գոտի մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրման կանխում, թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հայտնաբերում, թմրամիջոցների անօրինական շրջանառության ֆինանսական հենքերի քայքայում, ինչպես նաև թմրամիջոցների, զենք-զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերում և առգրավում:
Գործողությունն անցկացվում է Հայաստանի ողջ տարածքում և սահմանային բոլոր անցակետերում: