ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարձակում է տեղի ունեցել լրագրող Անի Գևորգյանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լրագրող Hripsime  Jebejyan-ը հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել լրագրող Ani Gevorgyan-ի վրա:

Ըստ լրագրողի, հարձակվողը նույն անձն է, ով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո սոցցանցային իր էջում տեղադրել է լրագրողի լուսանկարը և հասցեական սպառնացել հանդիպելու դեպքում մարմնական վնասվածքներ հասցնել:

Հռիփսիմե Ջեբեջյանն այդ առթիվ դիմել է իրավապահ մարմիններին: Իրավապահ մարմինները, բնականաբար, այս ընթացքում որևէ քայլ չեն ձեռնարկել կանխելու ենթադրյալ հանցագործության իրականություն դառնալը:
Եվ ահա, այսօր, Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձը փորձել է կյանքի կոչել իր սպառնալիքները:

Անի Գևորգյանը նաև տեսանյութ է հրապարակել։




Լրահոս