Եղիշե Կիրակոսյանը կգուրծուղվի Ստրասբուրգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Եղիշե Կիրակոսյանը կգուրծուղվի Ֆրանսիա։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի
19-ի N 1230-Ն որոշումը՝

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի սեպտեմբերի 18-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1475-րդ հանդիպմանը մասնակցելու և քննարկումներ
ունենալու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Եղիշե Կիրակոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն
գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է հրամանագրում։




Լրահոս