ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Ինչպես երեկ ասացի, պետքարտուղարն անձամբ է ներգրավված գործընթացում, միայն վերջին շաբաթվա ընթացքում նա բազմաթիվ զանգեր է արել:
Մենք նշել ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում հումանիտար բեռների առաջին խմբաքանակն Աղդամի երթուղով մատակարարվել է ԼՂ, այդ պատճառով մենք կրկնում ենք մեր կոչը` դեպի ԼՂ երկու միջանցքների բացման կարևորության մասին որպես կարճաժամկետ խնդիր, և որպես երկարաժամկետ հարց՝ երկու երկրի միջև վերջնական համաձայնության ձեռքբերումը»,- նշել է պաշտոնյան: