2023թ․ սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն ուրվագծված տարրերին և առաջարկներին համահունչ՝ նախագահ Միշելը շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ և այլ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Արցախի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Շառլ Միշելի գրասենյակն՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության անհրաժեշտությանը։
Խոսելով Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական մարդասիրական մեքենայի մուտքի մասին Ստեփանակերտ, Միշելը նշել է․
«Բաքվի, Երևանի և ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ նրա գրասենյակի և Տոյվո Կլաարի ամենօրյա աջակցությամբ իրականացվող այս ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիության ապաշրջափակման համար լուծում մշակելուն:
Այս համատեքստում մենք նշում ենք այսօր ռուսական մարդասիրական առաքման անցումը Աղդամ-Ասկերան երթուղով։ Մենք հասկանում ենք այս զարգացման հետ կապված ողջ զգայունությունը։ Մեր ակնկալիքն է, որ դա խթանի տեղի բնակչությանը մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը:
Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. Կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն»․ասել էնա՝ ընդգծելով, որ վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանի, են հավատամքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության։