Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի. Իրանի պաշտպանության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանը բացառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման համատեքստում պատերազմ սկսելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, այս մասին նա ասել է Թեհրանում կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը։

«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- հայտարարել է նա:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։
«Հետևելով գործընթացին` մենք տեսնում ենք, որ ոչ մի կոնկրետ իրադարձություն տեղի չի ունենա»,- վստահեցրել է նա:

 




Լրահոս