Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Գևորգ Սիմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»։
Կադրային հնարավոր փոփոխությունների մասին Ժողովուրդ օրաթերթը գրել էր դեռ օրեր առաջ։