2023թ. հոկտեմբերի 26-29-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ: Փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները և ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաև նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը:
Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում:
FINTECH360 ծրագրում ներառված են ելույթներ և պանելային քննարկումներ ամենաարդիական թեմաներով.
• Հաճախորդների թվային պրոֆիլներ: Ինչպե՞ս է onboarding-ը լուծում թվային բիզնեսի խնդիրները:
• Հաճախորդների հավատարմության կառավարում, բանկային էկոհամակարգեր և BNPL ծառայություններ:
• Մոբայլ հավելվածներ՝ բրոքերային ծառայությունների և ներդրումների համար:
• Open Banking և Open API:
• Կիբերանվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն:
• Միջսահմանային դրամական փոխանցումներ և վճարումներ. նոր ռազմավարություններ:
• Ինչպե՞ս է Web 3.0-ն ազդում թվային հասանելիության վրա: Բլոկչեյն և NFT շուկաների զարգացումը:
• e-Commerce. հիմնական շարժիչ ուժը և աճի հեռանկարները:
• ESG և անցում դեպի կանաչ ֆինանսներ, climate finance:
• Թվային բանկ ՓՄՁ-ների համար:
Այս տարի Հայաստանը նշում է դրամի 30-ամյակը, և համաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին կներկայացվի նաև ազգային արժույթի ստեղծման, ներդրման և զարգացման պատմությունը։
Համաժողովի ծրագիրն ավանդաբար ներառում է գործնական և ժամանցային մասերը։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և, իհարկե, ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակի տոնակատարությանը: