Արդարադատության նախարարության պաշտոնյան սպառնացել է քաղաքացուն «առյուծների փայ դարձնել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարարության Իրավական փոխօգնության վարչության Հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունին սպառնացել է քաղաքացուն «առյուծների փայ դարձնել»։

Այս մասին ArmLur.am-ի խմբագրություն ահազանգել է փաստաբան Տիգրան Ստեփանյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 5-ին Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության և հոգաբարձության խորհրդի նիստից հետո, Ա․Ռշտունին վիրավորանքներ եւ սպառնալիքներ է հնչեցրել իր վստահորդի հասցեին։

Փաստաբանը իրավասու անձանց ուշադրությունը հրավիրում է պետական պաշտոնյային ոչ վայել վարքագծի վրա։ Իսկ թե կոնկրետ որն է եղել կոնֆլիկտի թեման, փաստաբանը հրաժարվեց մանրամասնել՝ նշելով, որ դա վերաբերում է իր վստահորդի անձնական կյանքին և իրավասու չէ մանրամասներ ներկայացնել։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել փաստաբանի վստահորդի հետ, սակայն Արդարադատության նախարարության մեր աղբյուրը հայտնեց, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է, ով ունի առյուծներ եւ հավանաբար հենց նրա առյուծներով էլ Ա․Ռշտունին սպառնում է քաղաքացուն։

Նշենք, որ Ռշտունին եղել է երդվյալ ՀՀԿ-ական մինչ հեղափոխությունը, սակայն դա չխանգարեց, որ հեղափոխությունից հետո հարմար դիրքավորվի պետական համակարգում և անգամ կարիերայի աճ ունենա ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ գտնելով նոր հենարաններ և օգտվելով նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների բարձր հովանավորությունից։

Քնար Մանուկյան




Լրահոս