ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը օգտակար է որակել ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումները։ Նրա խոսքով, այդ լսումները լույս սփռեցին Ադրբեջանի նախագահի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրագործելու մտադրության վրա։ Այս մասին Փալոնը գրառում է կատարել X սոցցանցի իր էջում։
«Շնորհակալություն, սենատո՛ր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումները կազմակերպելու համար։ Դա օգնեց լույս սփռել էթնիկ զտումների՝ Ալիևի միտումնավոր արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակմամբ», – գրել է կոնգրեսականը։
Հավելենք, որ խոսքը սեպտեմբերի 14-ին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցան լսումների մասին է։