Երևանում սեպտեմբերի 16-ին, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մարզերում սեպտեմբերի 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 16-18-ի կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերին 16-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։