Կրթության ոլորտի անմխիթար վիճակը և փոխնախարար Մարտիրոսյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի փետրվարի 13-ից։
Նա ԿԳՄՍՆ-ի այն ասպետներից է, ում օրոք երեխաները սեպտեմբերի 1-ին ունեցան ամենատհաճ անակնկալը. մնացին առանց դասագիրք։

Ըստ Արթուր Մարտիրոսյանի 2022 թվականի տարեկան հայտարարագրի, նա հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2010 թվականին, երբ ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս էր։ 2018 թվականի հունիսին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա՝ 2010 թվականի արտադրության։

Նրա հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 19 մլն 911 հազար դրամ։ Բանկարին ավանդները կազմել են 3 մլն 520 հազար դրամ և 5 հազար 400 դոլար, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 606 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 700 հազար դրամ։

Մարտիրոսյանը, մինչ նախարարի տեղակալ դառնալը, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրենն էր։ Այժմ նրա տարեկան եկամուտը կազմում է 13 մլն դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նրա հետ համատեղ բնակվող Մելսիկ Մարտիրոսյանը հայտարարագրել է 440 հազար տարեկան եկամուտ, որը կենսաթոշակ է Հայէկոնոմ բանկից։

Նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 6 անշարժ գույք՝ 4 հողամաս, 1 անհատական բնակելի տուն և 1 բնակարան բազմաբնակարան շենքում։

Էմմա Միքայելյան




Լրահոս