Վթար Արենի գյուղի շուկայի մոտակայքում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:24-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ, Արենի գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 110-րդ կմ-ին՝ Արենի գյուղի շուկայի մոտակայքում, Lexus մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Գ., ծնված 1983 թ.) կողաշրջվել և բախվել է կայանած Mercedes-Benz մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Ֆ. Մ.,)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:




Լրահոս