Ադրբեջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 20:38-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում՝ 52 կմ խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Սաաթլի, Բեյլագան, Մինգեչևիր, Յարդիմլի և Գաբալա շրջաններում։ Այս մասին հայտնում են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնից։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և տուժածների մասին երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ ոչինչ չի հրապարակել:

 




Լրահոս