«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր մշտադիտարկում է իրականացնում մոտ 70 ընտրատեղամասներում:
ArmLur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ՝ մի քանի խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասներում: Խախտումները հիմնականում ընտրատեղամասերի կահավորման հետ են կապված.
«Խախտումները հիմնականում կապված են տեսախցիկների հետ, որ, օրինակ, դրանք չեն ֆիքսում քվեարկության ամբողջ գործընթացը, մեկ-երկու տեղամասերից ահազանգեր են եկել, որ ՔՊ-ի վստահված անձը ելումուտ է անում,մարդկանց է դիմավորում, դիմում են հանձնաժողովի նախագահին, բայց չի ֆիքսում:
Խախտումներ կան նաև նրա հետ կապված, որ դիտորդներն այնպիսի տեղ է հատկացված, որ չեն կարողանում խախտումներն արձանագրել»,-ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ խախտումների հետ կապված դիմել են ԿԸՀ, որեղից էլ խոստացել են շտկել դրանք:
Քրիստինա Մուշեղյան