Տարեց կնոջ անունը ցուցակում չեն գտել․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խնկո Աբոր գրադարանի 9/45 ընտրատեղամասում 12:00 դրությամբ քվեարկել է 145 անձ` 1963 ընտրողներից։ Արձանագրություններ և խախտումներ չեն կազմվել։

Հանձնաժողովի նախագահ Ամիրաղյան էդուարդը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ մի տարեց կին եկել է քվեարկության, սակայն այն հասցեում, որը ըստ իրեն պետք է լիներ իր անունը, չի եղել։ Նրա խոսքով, հետո պարզել են, որ կնոջ եղբոր որդին նրան հանել է այդ հասցեի գրանցումից։

Սակայն արձանագրություն չի կազմվել, քանի որ խնդիրը կապված չի եղել ընտրատեղամասի հետ։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս