![](https://armlur.am/wp-content/uploads/2023/09/379341404_184667741314809_2396606645428809256_n.jpg)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/53 ընտրատեղամասում՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում, որտեղ քիչ հետո պետք է իր ընտրությունը կատարի նաեւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, խախտում է արձանագրվել:
Դեղատան 17 հասցեում գրանցված Տերտերյան Ռուզանաննան ArmLur.am-ին պատմեց, որ իր բնակարանում միայն ինքն է գրանցված, բայց ընտրական ցուցակում կա եւս մեկ հոգու անուն՝ ազգությամբ ռուս Վլադիմիր Շկուրիխինը:
ԿԸՀ-ն արձանագրեց խախտումը և պետք է դիմեն անձնագրային՝ խնդիրը պարզաբանելու համար:
Քրիստինա Մուշեղյան