Մատնահետքի սարքը դժվար է ընկալում․ ընտրատեղամասում խնդիրներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Աղբալյանի անվան N19 դպրոցում, որտեղ 9/50 ընտրատեղամասն է, ընտրությունները բնականոն հունով են ընթանում։

Հանձնաժողովի նախագահ Ժասմինա Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ 1527 ընտրողից ընդհամենը 162-ն են դեռևս եկել կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։

Նախագահի խոսքով, մինչ այս ժամը որևէ խնդիր չի առաջացել, արձանագրություններ չեն կազմվել։ Միակ խնդիրը մատնահետքի դժվար ընկալումն է սարքի կողմից, որը արագ շտկվում է։

Մտահոգված քաղաքացիներն էլ ընտրատեղամասից դուրս գալիս ArmLur.am-ի հետ կիսվում են. «Ակտիվությունը քիչ է»։

Մարիամ Ղազարյան




Լրահոս