Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ: Այս մասին «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Իրանական դիվանագիտության ղեկավարը մեկ անգամ ևս պնդել է, որ Թեհրանը Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։
«Մենք բազմիցս ենք մերժել այդ պնդումը՝ այն անհիմն որակելով», -նշել է նա։