Դիլիջանի թունելում վրաերթի է ենթարկվել. կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան–Սևան–Իջևան ճանապարհի 82-րդ կմ հատվածում` Դիլիջանի թունելի միջնամասում, Երևանի 83-ամյա բնակիչ Վիգեն Պ.–ն իր վարած «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Մարտին Ս.-ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին հայտնել ոստիկանությանը։

«Քննչական աշխատանքների ժամանակ ոստիկանությունում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում սանավիացիայի ուղղաթիռով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս Մարտին Ս.-ն մահացել է»,– գրում է կայքը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս