Երևանի ավագանու ընտրություններն արդեն անցյալում են։ Ընտրությունների արդյունքներով, անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններն ու «Մայր Հայաստան» դաշինքը։
ArmLur.am-ը առանձնացրել և ներկայացնում է, թե որ քաղաքական ուժը որ վարչական շրջանում է ավելի ուժեղ եղել։ Այսպիսով, ՔՊ-ն, որը այս ընտրություններում ստացել է 32,6 տոկոս ձայն, ամենից շատ՝ 46,9 տոկոս ձայն ստացել է Նորք Մարաշ վարչական շրջանում, հաջորդը՝ Նուբարաշենն է՝ 46,4 տոկոս ձայներով։ Ամենից քիչ ձայն այս ուժը ստացել է Արաբկիրում՝ ձայների 25,5 տոկոս։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն այս ընտրություններում ստացել է 18,9 տոկոս ձայն։ Այսպիսով, Հայկ Մարությանի գլխավորած ուժը ամից շատ՝ 20 տոկոս ձայն ստացել է Նոր Նորքում, ապա հաջորդում է Ավանը՝ 19,8 տոկոս ձայնով, իսկ ամենաքիչ ձայները Նուբարաշենում են՝ 11,7 տոկոս։ Իսկ ահա երրորդ տեղը զբաղեցրած Անդրանիկ Թևանյանի մայր Հայաստան դաշինքն այս ընտրություններին ստացել է 15,4 տոկոս ձայն։ Նրանք ուժեղ են գտնվել Արաբկիրում՝ 19,7 տոկոս ձայն և թույլ՝ Նուբարաշենում՝ 9,6 տոկս ձայն։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: