ArmLur.am-ի հետ զրույցում «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը հակիրճ անդրադարձել է այսօր Ստեփանակերտի վրա տեղի ունեցած լայնամասշտաբ հարձակմանը.
«Ստեփանակերտը եւ Երեւանը անվտանգային նույն շղթայում են գտնվում, այն ինչ կատարվում է Ստեփանակերտում, նույնը կարող է կրկնվել Երեւանում: Ես միշտ բարձրաձայնում եմ, որ Երեւանը պետք է պաշտպանված լինի, Աստված չանի, որ մենք ունենանք խնդիրներ, արդյո՞ք Երեւանը պատրաստ է դրան դիմակայելուն՝ ենթակառուցվածքների մասով, ինժեներական մասով կամ բնակիչների տեղեկացվածության մասով, պետք է համայքների պաշտպանությամբ զբաղվենք»,-ասաց Մնացականյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան