Պետդուման ԱՄՆ-ին մեղադրել է Ղարաբաղում իրավիճակը սրելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Հայաստանի միջև սրումը, ինչպես նաև ՄԱԿ-ի տարածքում Ուկրաինայի նախագահի «տարազով չարաճճիության»  հետևանք են արևմտյան երկրների՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ այլ երկրների ներքին գործերի անպատասխանատու միջամտության, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Դաշնային խորհրդի խոսնակ Կոնստանտին Կոսաչովը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև  իրավիճակի երեկվա ողբերգական և բավականին անսպասելի սրումը  մի կողմից, իսկ Զելենսկու բոլորովին կանխատեսելի տարազով չարաճճիությունը ՄԱԿ-ում, ի վերջո, հետևանք են  նույն երևույթների, այն է ՝ անշնորհք և անպատասխանատու ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան պետությունների միջամտությունը այլ երկրների և ժողովուրդների ներքին գործերին»,-գրել է նա:

Կոսաչովը նաև նշել է, որ խաղաղության պայմանը, ինչպես միշտ, հայտարարել է Ռուսաստանը:

Օֆելյա Հովհաննիսյան

 




Լրահոս