Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի ծայրահեղ անպատասխանատու հայտարարությունները նպատակ ունեն խեղաթյուրել տարածաշրջանում առկա իրողությունները։Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ:
«Ֆրանսիայի ավելորդ լարվածությունը պետք է թուլացնել,քանի որ կողմերը սկսել են ակտիվ բանակցությունները:Մենք կարծում ենք, որ դա իր հերթին դրական ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
Հիշեցնենք ,որ մի քանի ժամ առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անպատասխանատու և անիմաստ հայտարարությունների մեջ մեղադրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Ադրբեջանը փաստացի չի հանդուրժում,երբ Ֆրանսիայի պաշտոնյաները իրենց մտահոգություններն են արտահայտում կապված Արցախի ու արցախահայության հետ:
Օֆելյա Հովհաննիսյան