Փաշինյանի հեռահար նպատակները․ նա պարզապես ադեկվատ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստը եկավ ևս մեկ անգամ հիմնավորելու, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պարզապես ադեկվատ չէ հայաստանյան իրողություներին։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին, և ի դեպ, բավական անվրդով, նույն անվրդովությամբ նա շարունակեց նիստում քննարկել ու թվարկել, թե հայաստանյան բնակավայրերում ինչ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, որ փողոցներն ու որ նրբանցքներն են ասֆալտապատվում, որ կրթական կամ մշակութային հիմնարկներն են վերանորոգվում։

Եվ այսպես, նա բավական պատկառելի ժամանակ նվիրեց փողոց առ փողոց թվարկելու համար։ Եվ սա անում է մի իրավիճակում, երբ արցախահայերը պարզապես կյանքի ու մահվան շեմին են, գյության վտանգի առաջ։

Սակայն Փաշինյանը մյուս կողմից սա անում է հաշվարկված՝ պարզապես փորձում է ընտրազանգվածին իր կողմը պահել ու նրանց ասֆալտի և սուբվենցիոն մյուս ծրագրերով կերակրել՝ հետագայում կրկին ձայն ստանալու ակնկալիքով։ Նա աշխատում է բացառապես մի ուղղությամբ՝ ամեն գնով մնալ իշխանության եւ ապահովել հետագա վերարտադրությունը, եթե հասնի ընտրությունների։

Դրա համար էլ կառավարության այսօրվա նիստի առաջին իսկ զեկուցվող հարցը սուբվենցիոն ծրագրերն էին։




Լրահոս