«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շատ ծանր վիճակում են գտնվում: Մի կողմից ավագանու ընտրություններում կրած պարտությունը, մյուս կողմից էլ Երևանում ստեղծված այս վիճակն է, երբ օրեր շարունակ Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են փողոցները և հրաժարվում են տուն գնալ: Այս ծանր վիճակում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք շարունակում են իրենց անհոգ կյանքը, նրանց չի հետաքրքրում իրենց թիմի ծանր վիճակը:
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը վերջերս մեկնել էր էկզոտիկ Վիտենամ՝ Հանոյ քաղաքում քննարկման մասնակցելու: Թեև վերջինս ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վիետնամում քննարկման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, բայց վերջինս այնտեղ ընդամենը մի քանի րոպեանոց ելույթ է ունեցել, փոխարենը օրեր շարունակ մնացել է այնտեղ և վայելել իր հանգիստը:
Պատգամավորն ընտրական գործընթացներին չէր մասնակցում, միայն մի երկու օր քարոզարշավի է մասնակցել ու վերջ: Արփի Դավոյանն էլ մի կողմից է անընդհատ գործողումների մեկնում, ու կարծես թիմի ծանր վիճակը միևնույնն է նրանց համար:
ՔՊ-ում իրենց թիմակիցների այս վարքագիծը դավաճանական են համարում իրականում ու կարծում են, որ այս ծանր վիճակում պատգամավորներից ոմանք մենակ են թողել իրենց թիմին: