Ոստիկանների պահվածքով հպարտացող Անահիտ Ավանեսյանի քար լռությունը․ ինչ է մտածում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի, երբ ընդդիմությունը կրկին փողոց էր դուրս եկել` պայքարելով իշխանությունների ազգակործան քաղաքականության դեմ, ոստիկանությունն անհամաչափ բիրտ ուժ էր կիրառել։

Հիշում եք՝ եղան լուրջ վնասվածքներ ստացած անձինք։ Իսկ շատ երկար տարիներ ընդդիմադիր, այժմ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չէր թաքցրել իր գոհունակությունը ոստիկանական բարբարոսությունների առթիվ, անգամ շնորհակալություն հայտնել․ «Ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Իսկապես, զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականցանում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»,- ասել էր Ավանեսյանը։

Այսօր, իհարկե, կառավարության նիստից հետո նախարարները ճեպազրույցներ չունեցան՝ խուսափեցին լրագրողների հետ հանդիպումից։ Եւ հնարավոր չեղավ՝ վերջին օրերի վայրագությունների համար այս անգամ էլ է Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնում ոստիկաններին, թե ոչ։ Բայց նկատենք, որ երկու օր առաջ նա այցելել էր հիվանդանոցում քաղաքացիների հետ բախումների արդյունքում բուժում ստացող ոստիկաններին, բայց ո՛չ ցուցարարներին, ո՛չ մարդկանց, որոնք ըմբոստացել են Արցախը վերջնականապես հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։

Հետաքրքիր է, եթե ոստիկանները նույնն անեին նաեւ Ավնաեսյանի եւ նրա շեֆի ընդդիմադիր տարիներին, նա կրկին շնորհակալություն կհայտնե՞ր, թե՞ ընդհակառակը, կաղաղակեր ժողովրդավարության ոտնահարման մասին։ Իսկ մինչ այդ, «կարմիր բերետավորները» ոտքերով ու ձեռքերով հարվածում են ցուցարարներին։
Երեկ էլ մարմնական վնասվածք է ստացել ԱԺ պատգֆամավոր Գեղամ Մանուկյանը։

Հետաքրքիր է՝ Անահիտ Ավանեսյանը կայցելի՞ օրենսդիր մարմնի ներկայացուցչին հիվանդանոցում, թե նման դեպքերում այցերն արգելված են։ Դե հանկարծ շեֆը չբարկանա ու պաշտոնանկ չանի ոլորտը ձախողած ոչ մասնագետ նախարարին։

Հանուն արդարության նկատենք, որ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այցելել և տեսակցել է բողոքի ակցիաների ժամանակ տուժածներին։




Լրահոս