ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Վրաստանի Քութաիսի քաղաքում սեպտեմբերի 8-14-ը տեղի է ունեցել Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան:

Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի. Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե,  Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է  գովասանագիր։  Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը եւ Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ)։

Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։

 

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

ՀԱՐՑ. Ի՞նչ է մանկավարժական մասնակի կենսաթոշակը եւ ու՞մ է այն տրվում:

Զինաիդա Սայադյան  (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժին համամասնորեն:

ՀՀ ԿԳՄՍՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞ւ են անհրաժեշտ պատվաստումները:

Տիգրան Աբովյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պատվաստումները լավագույն միջոցն են պաշտպանվելու այնպիսի վարակներից, ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, պոլիոմիելիտը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, վիրուսային հեպատիտ Բ-ն, մենինգիտները եւ թոքաբորբերը` պայմանավորված պնեւմակոկային եւ հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակները։ Պատվաստումներն անհրաժեշտ են, որպեսզի կանխարգելվի հիվանդացման դեպքը, կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը, վարակներից պաշտպանվեն բնակչության ստվար զանգվածները:

Պատվաստանյութերը պատրաստված են հիվանդություն առաջացնող մանրէներից, որոնք փոփոխված են այնպես, որ մարդկանց չվնասելով՝ միաժամանակ ապահովեն վստահելի պաշտպանություն։

ՀՀ ԱՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատվաստանյութն օրգանիզմում առաջացնում է համապատասխան հակամարմիններ, որոնք բնական վարակի հետ հանդիպելու դեպքում պաշտպանում են հիվանդանալուց։ Իսկ եթե նույնիսկ պատվաստված երեխան հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթեւ։ Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում, սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել միայն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (95%-ից ոչ պակաս)։ Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաեւ մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը։

 




Լրահոս