ԾԱԽՍԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ՈՒ ՁԱՅՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփելով ընտրությունների վերջնարդյունքները` «Ժողովուրդ» օրաթերթը համեմատել է, թե մասնակիցների կատարած ծախսերը որքան ձայներ են բերել նրանց։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը, սակայն արդեն պարզ դարձավ, որ նույնիսկ նման միլիոնները բավական չեն ընտրություններում հաղթելու համար։ Նույնիսկ այդ ֆինանսներով, վարչական ռեսուրս օգտագործելով՝ հաղթանակի հասնել չստացվեց։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրը կայացած հանրահավաքին մարզերից մարկանց բերելը եւ հնդիկներին ներգրավելը եւս չօգնեց հաղթել։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսել է 87 միլիոն 926 հազար 310 դրամ։ Կուսակցությունը եւս ծախսել է միլիոններ, եւ այդ միլիոնները «Ապրելու երկրին» բերել են 8425 ընտրող՝ ընտրողների ընդհանուր թվի 3.64%-ը։

«Մայր Հայաստան»  դաշինքը ներկայացրել է 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսել է 41 853 հազար 560 դրամ, եւ այդ միլիոնները նրան բերել են  35 739 ընտրող՝ ընտրողների  15.43%-ը:

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսել է։ Ֆինանսական միջոցները ամբողջությամբ սպառած կոսակցությունը ստացել է 26 236 ձայն ՝ 11.32%-ը։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։ Ներկայացրած ֆինանսական միջոցներից 11 հազար դրամ խնայած կուսակցությունը ստացել է  1706 ձայն՝ 0.74%-ը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսել է 12 միլիոն 256 հազար 858 դրամ։ Ֆինանսական միջոցներից գրեթե մեկ միլիոն խնայած կուսակցությունը ստացել է 4174 ձայն՝  1.8%։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ներկայացրել է 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսել է 11 միլիոն 303 հազար դրամը։ 47 հազար դրամ խնայած  այս կուսակցությունը ստացել է 2348 ձայն՝ 1.01%-ը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսել է 8 միլիոն 864 հազար 144 դրամ։ Գրեթե 2 մլն խնայած «Ազգային առաջընթաց»-ը ստացել է 43 765 ձայն՝ 18.89%։

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 6 միլիոն 185 հազար 820 դրամ։ 214 հազար դրամ խնայած  «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ստացել է 1282 ձայն՝ 0.55%-ը։

«Հանրային ձայն» կուսակցությունը ներկայացրել է 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսել է 4 միլիոն 250 հազար 560 դրամ։ 571 հազար դրամ խնայած կուսակցությունը հայտնվել է առաջին հնգյակում՝ հավաքելով ընտրողների ընդհանուր թվի 9.68%-ը՝ 22 431 ձայն։

«Հաղթանակ» կուսակցությունը ներկայացրել է 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսել է 998 միլիոն 200 հազար դրամ։ 21 հազար 800 դրամ խնայած «Հաղթանակ» կուսակցությունը  ստացել է 3959 ձայն՝ 1.71%-ը։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 230 հազար դրամ։ Խնայելով 20 հազար դրամ՝ այն ստացել է 780 ձայն՝ 0.34%-ը։

Հայաստանի եվրոպական կուսակցությունը մուծումներ եւ ծախսեր չի կատարել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԿԳՈՐԾԻ «Wildberries»-Ի ՓՈԽԱՐԵՆ

Ռուսական Ozon-ից հայտնում են, որ օնլայն ռիթեյլերը մեկնարկել է վաճառքները Հայաստանի բնակիչների համար. հաճախորհդներին հասանելի կլինի ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին:

 

«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ապրանքներ գնել Ռուսաստանից Ozon-ով: Նրանց հասանելի է ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին՝ 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից եւ հագուստից մինչեւ սննդամթերք ու առողջապահական ապրանքներ»,-այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Սկզբում Ozon-ը նախատեսում էր մուտք գործել հայկական շուկա 2023 թվականի ուշ աշնանը, սակայն գործընթացն ավելի արագ տեղի ունեցավ, քանի որ հայաստանյան  ներկայացուցիչները  սկսել են տիրապետել ապրանքների՝ հակառակ ուղղությամբ առաքմանը։

Forbes-ին տված հարցազրույցում ԱՊՀ-ում Ozon-ի գործառնությունների եւ զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը նշեց, որ Ozon-ի առավելությունը լայն տեսականին է. վիրտուալ ցուցափեղկի վրա ապրանքների ընտրությունը շատ ավելի լայն է, քան սովորական մանրածախ խանութում.

«Մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր ենթակառուցվածքը տարբեր երկրներում, որպեսզի նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյունների բնակիչները կարողանան առցանց պատվիրել եւ ընտրել ապրանքներ բազմազան տեսականուց»։

Ozon-ը նաեւ կպարզեցնի պատվերների տրամադրման կետերի տարածքների համար նախատեսված պահանջները եւ կդիտարկի հաճախորդին հարմար եւ մոտ տարածքների մեծ մասը: Միաժամանակ բոլոր կետերը բրենդավորված կլինեն ընկերության կորպորատիվ ոճով, կահավորված կլինեն հանդերձարաններով, իսկ առաքման միջին ժամկետը մոտ մեկ շաբաթ է:

«Մենք տեսնում ենք, որ հաճախորդները սիրում են պատվերները ստանալ պատվերների տրամադրման կետերից: Դրանք օգտագործվում են շուկայում 10 պատվերներից 8-ի համար:

Բացի այդ, տեսնում ենք Հայաստանում ձեռնարկատերերի հետաքրքրությունն այս ոլորտի զարգացման նկատմամբ, ուստի որոշել ենք աննախադեպ ժամանակում երկրում գործարկել ծրագիր՝ պատվերների տրամադրման կետերի սեփականատեր-գործընկերներին աջակցելու համար»,- ասում է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկեր-լոգիստիկ ծրագրերի զարգացման տնօրեն Հարություն Գաբրիելյանը:

Ozon-ը զարգացնում է բիզնեսը եւ կառուցում է իր լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում եւ Հայաստանում:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱԶԻՎ Է ԳՈՅԱՏԵՒՈՒՄ

Իջեւան համայնքի Ազատամուտ գյուղում գործող բենտոնիտի կոմբինատը խորհրդային տարիներին արդյունաբերական խոշոր ձեռնարկություն էր, որն աշխատանքով ապահովում էր հարյուրավոր մարդկանց։ Ազատամուտ բանվորական ավանը ստեղծվել է գործարանի հենքի վրա։ Բենտոնիտի կոմբինատի արտադրանքը առաքվում էր ԽՍՀՄ բազում ձեռնարկություններ, սակայն Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը, Իջեւան-Ղազախ երկաթագծի չգործելը մեծ դժվարություններ է առաջացրել բենտոնիտի կոմբինատի արտադրանքի առաքման համար։ Փոքր հզորությամբ, ընդմիջումներով աշխատող բենտոնիտի կոմբինատն արտադրանքն առաքելիս տրանսպորտային մեծ ծախսեր է կատարում, ինչը գործարանի արտադրանքը արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում, ոչ մրցունակ է դարձնում։ Ադրբեջանի Ղազախի շրջանում է գտնվում Իջեւանի բենտոնիտի կոմբինատի հանքավայր Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքի շարունակությունը։ Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղում բենտոնիտի հսկա գործարան են կառուցել եւ բենտոնիտային կավը երկաթուղիով արտահանում են Ռուսաստան: Նրանք գրավել են Ռուսաստանի շուկան, իսկ Ազատամուտի բենտոնիտի կոմբինատը հազիվ է գոյատեւում, գործարանի սպառած էլեկտրական հոսանքի գումարը մի կերպ փակում։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՈՐՈՇ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օգոստոսի 29-ին նիստ է անցկացրել  Տավուշի մարզում անտառային եւ բուսածածկ տարածքների հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հետ, քննարկվել են անտառային հրդեհների, փայտածուխի արտադրման  հետ  կապված հարցեր։ Մարզպետ Հ. Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ հետաքրքրվելով, թե Տավուշի մարզի համայնքներում  փայտածուխի քանի  արտադրամաս է գործում, դրանցից քանիսն է համապատասխանում բնապահպանական եւ հակահրդեհային կանոններին։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրելի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումանը, հարցին կոնկրետ պատասխանելու փոխարեն, խուսափողական, անորոշ պատասխան է տվել՝ հայտնելով. «Մարզում գործում են փայտածուխի արտադրամասեր, որոնց թիվը հստակ չենք կարող ասել, քանի օր ամենօրյա փոփոխությունների են ենթարկվում՝ կապված գործունեության դադարեցման հետ։ Այն արտադրամասերը, որոնք չեն համապատասխանում բնապահպանական եւ հակահրդեհային կանոններին, ենթարկվում են վարչական  պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս