ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրությունները: Օգոստոսի 23-ից սկսած՝ մայրաքաղաքում եռում էր քարոզարշավը, իսկ արդեն սեպտեմբերի 16-ին լռության օր էր:

Ընտրություններից անմիջապես մեկ օր անց քաղաքում սկսվեցին հեռացվել նախընտրական պաստառները:

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՐՑ. Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:

Ժաննա Գրիգորյան  (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման եւ փորձաքննության ենթակա իրի կամ իրերի եւ դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը՝ բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։

ՀՀ ԿԳՄՍՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաեւ իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:

 

 

ԶՈՐԱԿՈՉ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է ընթանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի վիճակահանությունը:

Տիգրան Հարությունյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության՝ 04.10.2018թ. N 1132-Ն որոշման 26-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի համաձայն՝ հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին հանրապետական հավաքակայանում կենտրոնացված ձեւով եւ վիճակահանությամբ (բացառությամբ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված քաղաքացիների) ըստ զորամասերի ծառայության նշանակման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Հանրապետական հավաքակայանում ուսումնասիրվում են հանրապետական հավաքակայան ներկայացված քաղաքացիների վերաբերյալ ՀՀ կառավարության՝ 04.10.2018թ. N 1132-Ն որոշման 26-րդ հոդվածի 31-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների առկայությունը, ինչպես նաեւ առողջական վիճակը, որի արդյունքներով անհրաժեշտ փաստաթղթերի եւ (կամ) տեղեկությունների ոչ լիարժեք լինելու կամ քաղաքացու առողջական վիճակը զորակոչվելու համար խոչընդոտ հանդիսանալու դեպքում քաղաքացին կարող է վերադարձվել տարածքային ստորաբաժանում:

ՀՀ ՊՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարտադիր զինծառայողների` ըստ զորամասերի ծառայության նշանակվելուց հետո զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ է ուղարկվում զորակոչված անձանց անվանացուցակը` նշանակված զորամասերի պայմանական համարների գրառումներով: Ստացված անվանացուցակները տարածքային ստորաբաժանումներն անհապաղ փակցնում են քաղաքացիների համար տեսանելի վայրերում:

 




Լրահոս