Ազգային կոմիտեն ներկայացրել է սեպտեմբերի 23-ի ինքնաբուխ անհնազանդության ակցիաների ուղեցույցը
Որպես իրազեկման ակցիա այցելել սրճարաններում գտնվողներին, նրանց պատմել երկրում ստեղծված իրավիճակի մասին, կոչ անել դուրս գալ փողոց:
Որպես բողոքի դրսևորում փակել փողոցներ, կոչ անել հայրենակիցներին դուրս գալ փողոց:
Որպես անհամաձայնության արտահայտություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումներն արտահայտող պաստառներով շրջել մարդաշատ վայրերով:
Ցեղասպանական քաղաքականություն վարող պաշտոնյանների հանդիպելիս արտահայտել հստակ քաղաքացիական դիրքորոշում:
Դեռևս չչեղարկված հանրային կամ փակ միջոցառումների ժամանակ իրականացնել բողոքի ակցիաներ:
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ 18։00-ին։