![](https://armlur.am/wp-content/uploads/2014/03/1422748_666957570043625_990282402_n.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am-ի անձնակազմը սրտանց շնորհավորում է կանանց միջազգային տոնի առթիվ: Գեղեցիկ սեռին մաղթում է անսահման երջանկություն, անկեղծ սեր, հավերժական հմայք և սիրելիների կողմից մշտական ուշադրություն ու հոգատարություն: Թող որ առօրյա դժվարությունները խոչընդոտ չհանդիսանան կանանց հանդեպ ուշադրության դրսևորմանը: Մաղթում ենք կանանց լինել սիրված, գնահատված և ոգեշնչման աղբյուր իրենց տղամարդանց նորանոր սխրանքներ կատարելու համար: Շնորհավոր մարտի 8, երջանիկ եղեք: