Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են տարել Ալբերտ Բազեյանի տնից, և ինչ է նա հայտարարել ԱԱԾ-ում. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին տարել են ԱԱԾ եւ բռնի կերպով իշխանության յուրացման համար ձերբակալել են։ Այս պահին նա ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրում է։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Բազեյանի տուն գնացել է  ԱԱԾ երկու մեքենա, որից հետո սկսել են տունը խուզարկել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս բնակարանից տարել են որսորդական զենքը, Վազգեն Աարգսյանի կողմից պարգեւատրած զենքը ու մեկ համակարգիչ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ալբերտ Բազեյանը ԱԱԾ-ում ասել է, որ ինքը այս պահից հացադուլ է հայտարարում ու իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը պետք է այսօրվա հանրահավաքին ելույթ ունենար։

Հավելենք, որ խուզարկության ժամանկ անգամ Բազեյանի որդուն թույլ չեն տվել ներս մտնել: Հանցագործության մասին հաղորդում տալուց հետո նոր փաստաբաններին են թույլ տվել մտնել տուն:

Հիշեցնենք օրեր առաջ ArmLur.am-ը Հանրապետության Հրապարակում զրուցել էր Ալբերտ Բազեյանի հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս