Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.
◾️Ալեքսանդր Ալեքսանյան
◾️Գոհար Գրիգորյան
◾️Նվեր Պողոսյան (երեխա)
◾️Միքայել Պողոսյան (երեխա)
◾️Դավիթ Ալեքսանյան (երեխա)։