Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով. ՀՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, անհրաժեշտ են համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր, նշել է Անահիտ Մանասյանը անդրադառնալով ադրբեջանի հրապարակումներին մեդիա տիրույթում և սոցհարթակներում։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող հին և նոր տեսանյութեր, լուսանկարներ և այլ հրապարակումներ:

Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է ադրբեջանական հասարակության կողմից հակահայկական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով, գովաբանվում են ադրբեջանական զինված ուժերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարած մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ պատերազմական հանցանքներն ու դաժանությունները»:

Պաշտպանը կրկին արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց և էթնիկ զտումների քաղաքականության, նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։




Լրահոս