Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության բոլոր գործընկերների հետ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը «Իննոպրոմ. Ղազախստան» արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստում։
«Ռուսաստանը բաց է Եվրասիական տնտեսական միության բոլոր գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման համար:Տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդումն այսօր դառնում է եվրասիական տարածքում համատեղ աշխատանքի նշանակալի վեկտորներից մեկը»,- նշել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Միշուստինի խոսքով, այսօր կարևոր է միավորել ռեսուրսներն ու իրավասությունները՝ ապահովելու արտադրական համալիրների կայունությունը արտաքին գործոնների նկատմամբ և պաշտպանելու տնտեսությունն ու քաղաքացիներին աշխարհում աճող տուրբուլենտության և մրցակցության աճի պայմաններում:
Օֆելյա Հովհաննիսյան